2002 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, Օսվենցիմի եւ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավոր, հունգարացի գրող Իմրե Կերտեսը 86 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է, հայտնում է Reuters-ը։
Նրա 2 ամենահայտնի վեպերն են «Առանց ճակատագրի» (1975) եւ «Կադիշ չծնված երեխային» (1990)։ Բացի այդ, նրա դասախոսությունները եւ էսսեները հրապարակվել են «Հոլոքոստը՝ որպես մշակույթ» (1993), «Լռության վայրկյաններ գնդակահարության ժամանակ զենքը լիցքավորելիս» (1998) եւ «Լեզուն աքսորում» (2001) հավաքածուներում։
Իմրե Կերտեսը ծնվել է աղքատ հրեական ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 15 տարեկանում կալանավորվել էր եւ ուղարկվել համակենտրոնացման ճամբար։ Օսվենցիմի եւ Բուխենվալդի ճամբարներում ապրած կյանքը հետագայում նա արտահայտել է իր ստեղծագործություններում։
Գրողին Նոբելյան մրցանակը շնորհել էին որպես «գրականագետի, որն արտահայտում է անհատի եւ պատմության բարբարոս սանձարձակության դիմակայութնունը»։




























