85 տարեկանում մահացել է հայտնի բրիտանացի կատակերգակ Ռոննի Քորբեթը։ Դերասանը մահացել է հարազատներով շրջապատված, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով դերասանի ներկայացուցչին։

Քորբեթը հայտնի էր դարձել 1960-ական թթ. The Frost Report շոուի շնորհիվ։ Նրա ամենահայտնի նախագծերից մեկը «Երկու Ռոննի» երգիծական սերիալն էր։

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի քան 50 տարի Քորբեթը բրիտանական  հեռուստաընկերության կարեւոր մասն է եղել։