NPD Groupe մարքեթինգային ընկերության անցկացրած նոր հետազոտության համաձայն, խոհարարության բնօրրանը համարվող Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող ուտեստը համբուրգերն է: Փորձագետների խոսքով, այսօր ֆրանսիական ռեստորանների երեք քառորդը համբուրգեր է վաճառում, եւ այդ հաստատությունների 80%-ում այս ուտեստը վաճառքի առաջատար է:

Ըստ Kedem-ի, համբուրգերի ժողովրդականությունը գերազանցել է անգամ կարագով եւ խոզապուխտով ֆրանսիական ավանդական հացին: Այսպես. անցյալ տարի ֆրանսիացիները 1.19 մլրդ համբուրգեր են կերել:

Մասնագետները կարծում են, որ «համբուրգերամանիան» Ֆրանսիայում կանգնեցնել այլեւս հնարավոր չէ: Միաժամանակ, նշվում է, որ համբուրգերների ժողովրդականության աճը կապված չէ արագ սննդի McDonald's եւ Burger King ցանցերի հետ: Ամեն ինչ սկսվել է 2010 թվականին, երբ միշլենյան շեֆ-խոհարար Յաննիկ Ալենոն Փարիզի Le Maurise հինգ աստղանի հյուրանոցում հատուկ բուրգեր-մենյու ներմուծեց: Արդյունքում այդ համբուրգերները լավագույնի տիտղոսին արժանացան, իսկ դրանց հանդեպ հասարակության հետաքրքրությունը զգալիորեն աճեց: