Իսրայել պետության քաղաքացիներն իրենց լիակատար համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այս մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ասել է Իսրայելի Կնեսետի փոխնախագահ Տալի Պլոսկովը՝ անդրադառնալով Կնեսետի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:
Պլոսկովը հիշեցրել է, որ վերջին անգամ՝ 2-3 ամիս առաջ, երբ հայկական պատվիրակությունը Իսրայելում էր, խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունեցավ խորհրդարանի նախագահը: «Նա խոսեց այդ թեմայով, եւ մենք նշեցինք, որ մեր պատմությունները շատ նման են: Մենք հասկանում ենք, որ չի կարելի անտարբեր մնալ այդքան մարդկանց, այս դեպքում՝ հայերի մահվան նկատմամբ: Այդ պատճառով ես չեմ կարող հիմա պետության անունից հայտարարել, սակայն հասկանում եմ, որ սրտով մենք ձեզ հետ ենք»:

Պատմություն
Թեմա




























