Ցանցահենները կոտրել են եւ հրապարակել Թուրքիայի 50 մլն քաղաքացիների մասին անձնական տեղեկությունները, գրում է The Washington Post-ը։ Նման արտահոսքը պատմության մեջ ամենախոշորներից է։

Associated Press-ը ստուգել է 10 թուրքերի տվյալները, որոնցից 8-ը հավաստի են եղել։ Բազայում ընդհանուր առմամբ 49.6 մլն մարդու մասին տեղեկություններ են եղել, որոնց թվում՝ անձնագրերի համարներ, հասցեներ, ծննդյան ամսաթվեր եւ ծնողների անուններ։

Ի թիվս այլ տվյալների՝ հրապարակվել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա նախորդ Աբդուլլլահ Գյուլի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի տվյալները։