Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռար Լարշեն, որն այցով Մոսկվայում է, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Նա նշել է, որ Մոսկվան եւ Փարիզը հակամարտության երկու կողմին կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող է:  

«Ես ու Լավրովը խոսեցինք այդ մասին: Մենք հակամարտության երկու կողմերին ենք դիմում եւ խնդրում ենք անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի կողմերը վերականգնեն բանակցությունները Միսնկի խմբի շրջանակում», — լրագրողներին պատմել է ֆրանսիացի քաղաքական գործիչը: