ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով նիստ կանցկացնի Վիեննայում, տեղի ժամանակով 15.00-ին (Երեւանի ժամանակով 17.00-ին): Այս մասին NEWS.am-ին հայտնել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից:
Բացի այդ, ժամը 16.00-ին Գերմանիայի նախագահության նախաձեռնությամբ տեղի կունենան ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի դեպքերին:
ԵԱՀԿ-ն հանդիպումից հետո հայտարարություն կտարածի:




























