Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է խոշոր հակամարտության հանգեցնել Կովկասում, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Դա հղի է Կովկասում շատ խոշոր հակամարտության վտանգով, այդ պատճառով առաջնորդները եւ առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դա հասկանան»,- ասել է նա Sputnik-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում իր քաղաքական պոտենցիալի միջոցով մասնակցում է Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը։
«Այսօր մենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկենք, որպեսզի այդ հակամարտությունը կծավալվի, որպեսզի այն մարի, որպեսզի դադարեն մարտական գործողությունները, գնդակոծությունները»,- ասել է Բորդյուժան։




























