Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է Եվրոպական Միության հետ համագործակցության խորացման կարեւորության մասին: Այդ մասին Բելառուսի ղեկավարը հայտնել է բելառուսա-եվրոպական հարաբերությունների հարցերով խորհրդակցությանը,  հայտնում է «ԲելՏա»-ն:

Ըստ Լուկաշենկոյի, խոսքը Բելառուսի պետական ինքնիշխանության եւ անկախության, անվտանգության եւ կայունության ամրապնդման մասին է: Նա նշել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Միաժամանակ Լուկաշենկոն հայտնել է, որ անընդունելի է, որ իրեն ստիպեն ընտրել` հարաբերություններն Արեւմուտքի հետ զարգացնել, թե Ռուսաստանի:

Նրա խոսքով, բոլորը հասկացել են, որ Բելառուսը «Եվրոպական միությանն անհրաժեշտ է այն բազմավեկտոր քաղաքականությամբ, որը նա իրականացրել է վերջին տարիների ընթացքում», — ասել է Լուկաշենկոն: