Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման առթիվ, որն ամենածանրն է վերջին 20 տարիների ընթացքում: Նա ափսոսանք է ռազմական գործողությունների պատճառած մարդկային կորուստների համար:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պայքարը, հարգել հրադադարի ռեժիմը եւ շուտափույթ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խուսափելու նոր բռնության ահագնացումից, որը վնասակար է խաղաղության եւ ժողովրդի համար», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման ձեռք բերման նպատակով՝ համահունչ 2014թ․ նոյեմբերին Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում պետությունների եւ կառավարությունների կողմից ընդունված բանաձեւին։