ԱՄՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում կողմերի միջեւ հրադադարի հաստատումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:
Նրա խոսքով, Վաշինգտոնը կողմերին կոչ է անում խստորեն հետեւել հրադադարին: Մարկ Թոները հիշեցրել է, որ Մինսկի խումբը Վիեննայում նիստ է գումարել՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը քննարկելու համար, եւ որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելելու է տարածաշրջան: «Երկու ղեկավարներն էլ պետք է վերադառնան ԵԱՀԿ Մինսկի գործընթացին»,- ընդգծել է Թոները:
Հարցին, արդյո՞ք պետքարտուղար Քերրին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է արել օգտագործել կողմերի վրա Ռուսաստանի ազդեցությունը, Թոները պատասխանել է, որ նման իրավիճակում իրենք ցանկացած կառավարության կխնդրեին օգտագործել որեւէ այլ պետության վրա ունեցած ցանկացած ազդեցություն»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը, ամեն դեպքում, վստահ չէ, որ Քերրին այդ հարցը քննարկել է Լավրովի հետ:




























