Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի իր գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ կայացած հեռախոսազրույցում քննարկել է ԵՏՄ հանդիպումը Մոսկվա տեղափոխելու հարցը: Այս մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Դ.Մեդվեդեւն ու Հ.Աբրահամյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի առաջարկը, որը վերաբերում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթ Մոսկվայում անցկացնելուն»,- ասված է հաղորդագրությունում:




























