Ադրբեջանը ոչնչի չի հասել նույնիսկ ռազմավարական առումով: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Տեղեկատվական հոսքերը, թե որոշ բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ, նշեմ, որ այդ բնակավայրերը՝ Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ ՊԲ խորքում: Մարտավարական առումով, մի քանի վայրերում՝ հարավում, հյուսիսում եւ կենտրոնում՝ ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը եւ կրակային խոցման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանմուների հսկողության ներքո»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանն ընգծեց, որ այս ամենն իրականացվել է հայ զինծառայողների, հրամանատարների, կամավորների շնորհիվ: