Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կատարված վերջին իրադարձությունների կապակցությամբ պետք է իմ անհամաձայնությունը հայտնեմ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ: Այս մասին ԱԺ ապրիլի 6-ի նիստի ժամանակ հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: 
Բագրատյանի խոսքով, բարձրաստիճան պաշտոնատար անձինք մեղմ ու անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն են վարում: «Մասնաավորապես ուզոմ եմ ՀՀ վարչապետին կոչ անել հրաժարվել ԵՏՄ նիստին մասնակցելուց: Նրանք պարզապես իրավունք չունեին հետաձգել ԵՏՄ նիստի անցկացումը Հայաստանում: Հակառակը, մենք ծանր օրեր ենք հաղթահարել ու նրանք պետք է Հայաստան գային ու աջակցություն հայտնեին»,- հայտարարել է Բագրատյանը: 
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ ԵՏՀ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանն էլ պետք է հրաժարվի ԵՏՄ նիստին մասնակցելուց, որի անցկացումը Երեւանից Մոսկվա են տեղափոխել: «Հասկացեք, որ երբեմն էլ պետք է «ոչ» ասել, որ ձեզ հարգեն»: 
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը հետաձգվել է, նախնական տվյալներով այն կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում: 
Մինչ այդ հայտնել էին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի Հայաստանի մայրաքաղաքում ապրիլի 8-ին: 
Երեւանում հանդիպման չեղարկումը պատճառաբանել են նրանով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության սրացման ժամանակ մյուս երկրների՝ այդ թվում ՌԴ-ի վարչապետների մասնակցությունը նման միջոցառմանը կարող է գնահատվել որպես աջակցություն կողմերից մեկին: