Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ուժերը տարբեր տրամաչափի ականանետերից կրակ են վարում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետեւում են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերը ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորվածություն են ձեռք բերել կրակի դադարեցման մասին: Նույն օրը ժամը 12:00-ից կրակը դադարեցվել է, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է տեղ-տեղ կրակել, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: