Արգենտինայի մի քանի նահանգներում սկսված հորդառատ անձրեւները հազարավոր մարդկանց գույքին վնաս են հասցրել։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արտակարգ իրավիճակների դաշնային համակարգի տեղեկություններով՝ Էնտրա Ռիոս, Կորյենտես եւ Ֆորմոսա նահանգներում աղետից տուժել է մոտ 9 հազար բնակիչ, վնասվել են նրանց տներն ու գույքը։
Հատկապես հորդառատ են եղել տեղումները Էնտրե Ռիոս նահանգում եւ Լա Պասու քաղաքում, որտեղ 4 ժամում 300 մմ տեղումներ են գրանցվել։ Շրջանում տուժել է 7 հազար մարդ։ Լա Պասուի բնակիչներից շատերը լքել են իրենց տները եւ թաքնվել ժամանակավոր կացարաններում։




























