Գեղանկարչության փորձագետները կարծում են, որ Ֆրանսիայում մասնավոր հավաքածուում, ենթադրաբար, հայտնաբերել են Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հայտնի գեղանկարիչ Միքելանջելո դա Կարավաջոյի որած կտավը՝ «Հուդիֆն ու Հոլոֆերնեսը»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տարիներ շարունակ այն կորած էր համարվում:

Մշակույթի նախարարության պետական հանձնաժողովը, որը երկրից մշակութային արժեքավոր ստեղծագործությունների դուրսբերման թույլտվություն է տրամադրում, սեփականատերերին մերժել է դուրս տանել այդ անունով նկարը: Նրանք ծրագրում էին կտավը վաճառել ԱՄՆ-ում:

Հանձնաժողովի փորձագետները նշել են, որ այս կտավը «բացառիկ գեղարվեստական հատկություններ ունի եւ կարող է Կարավաջոյի վրձնին պատկանել»:

Մասնագետների կարծիքով, եթե հաստատվի, որ խոսքը կորած նկարի մասին է, այն կարող է 100 մլն եվրո գնահատվել: Վերջնական կարծիքը պետք է հայտնի իտալացի մասնագետ Ջուզեպպե Պորցիոն:

Հայտնի է, որ Միքելանջելո դա Կարավաջոն ասորի զորավար Հոլոֆերնեսին գլխատած Հուդիթի մասին հայտնի առասպելի մոտիվներով երկու կտավ է ստեղծել: 1588-99 թվականներին Հռոմում ստեղծված առաջինը կտավը պահվում է հռոմեական Պալացցո Բարբերինի պատկերասրահում: Նեապոլում ստեղծված երկրորդ կտավի գտնելու վայրի մասին 17-րդ դարի սկզբից ի վեր ոչինչ հայտնի չէր: