Սիրիայի քրդական աշխարհազորը հաստատել է, որ զինյալ իսլամիստները Հալեպի քրդական թաղամասում թունավոր գազ են օգտագործել, այս փաստի մասին զեկուցելու են Հաշտեցման հսկողության կենտրոներին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են աշխարհազորի շտաբից:

Սիրիայի քրդերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն Sputnik գործակալությանը հայտնել է, որ որոշ տուժածներ ծանր վիճակում են ու տեղափոխվել են Կարմիր կիսալուսին կազմակերպության հիվանդանոց: Հիվանդանոցի բժիշկներից մեկը հայտնել է, որ հիվանդների մոտ առկա է քլորով թունավորման նշաններ:

«Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը խոստովանել է, որ քիմիական զենք է կիրառել, այդ խմբավորման հետ մարտին կքնվել էր մարտերի դադարեցման մասին համաձայնագիր: Ապրիլի 7-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ այն խմբավորումները, որոնք առաջ իրենց դասում էին ընդդիմության շարքերին, անցել են «Ջեբհաթ ան Նուսրայի» հրամանատարությաան տակ ու Սիրիայի գրոհայինների հետ մասնակցում են սադրանքների: