Միջազգային վարկերը պետք է ուղղել սահմանամերձ շրջանների զարգացմանը, այլ ոչ թե պետական ապարատի բարեփոխումներին։ Այս մասին ապրիլի 8-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության Մհեր Շահգելդյանը։

«Պետական ապարատի բարեփոխումների միջոցները պետք է հատկացվեն հենց պետական բյուջեից։ Ի՞նչ վարկերի մասին կարող է խոսք լինել։ Ո՞վ պետք է դրանով զբաղվի, եթե ոչ պետությունն իր միջոցներով։ Իսկ վարկային միջոցները պետք է ծախսել միայն պետության համար կարեւորագույն խնդիրների նպատակով, այդ թվում՝ անվտանգության»,- ընդգծել է Շահգելդյանը։