Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը, 2016 թվականի համար վատթարացրել է Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումները, փոխանցում է Bloomberg-ը։
Կանխատեսումները 1.5 տոկոսից իջեցվել են մինչեւ 0.5 տոկոսի։ Վերլուծաբաններն իրենց որոշումը բացատրում են նավթի ցածր գներով։
Ընդ որում, Goldman Sachs-ում կարծում են, որ 2017 թվականի առաջին եռամսյակի վերջին Ռուսաստանի տնտեսության աճը կկազմի 1.5 տոկոս։




























