Չնայած ԵՏՄ որոշ երկրների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցմանը, Հայաստանի այդ կառույցի հարցում մոտեցումները չեն փոխվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ եւ ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել եւ մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների եւ ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:




























