Փարիզի ահաբեկչական գործողությունների գործով կասկածվող Սալահ Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու գործընթացը դադարեցվել է, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժան-Ժակ Ուրվոասի հայտարարության մեջ ասվում է, որ կասկածյալի փոխանցման միջոցառումները դադարեցվել են Բելգիայում քննության պահանջով:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Աբդեսլամը կարտահանձնվի Ֆրանսիային, չնայած ուշացմանը:
Ինչպես նշվում է, ֆրանսիական դատարանը կարող է Աբդեսլամի ժամանակավոր արտահանձնում պահանջել հարցաքննության եւ մեղադրանքներ ներկայացնելու համար:
Սալահ Աբդեսլամը մեղադրվում է Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունների գործով, որոնց ընթացքում 130 մարդ է զոհվել: Ահաբեկչական գործողություններից հետո նա Բելգիա է փախել: Մարտին Աբդեսլամը ձերբակալվել է:




























