Մադագասկարի կառավարությունը վարչապետ Ժան Ռավելոնարիվոյի գլխավորությամբ հրաժարական է տվել, ուրբաթ հայտնում է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով երկրի նախագահ Ռալալա Ռոժեի գլխավոր քարտուղարի պաշտոնական հայտարարությունը: 

«Մադագասկարի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինան ընդունել է կառավարության հրաժարականը», — հայտնել է Ռոժեն:

Նշվում է, որ պաշտոնյաները կշարունակեն կատարել իրենց գործառույթները ընդհուպ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: