ԵԱՀԿ գործող նախագահը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ապրիլի 12-ին Բեռլինում կընդունի կազմակերպության իր գործընկերներին՝ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին եւ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին: Այս մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների առանցքում կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ նախագահի ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցերը: Կքննարկվի նաեւ միգրացիայի հարցում ԵԱՀԿ-ի դերը»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, «եռյակում» ներառված են ԵԱՀԿ-ում նախագահող երկիրը, ինչպես նաեւ նախորդ եւ հաջորդ տարվա նախագահողները: Բեռլինում նախանշված հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: