Ռումինիայի բնակիչների կեսից ավելին համաձայն չէ երկրի տարածքում փախստականների ընդունել: Այդպիսին են հասարակական հարցման արդյունքները, որոնք հրապարակել է ռումինական ռադիոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Pro Democratia ասոցիացիայի իրականացրած հետազոտությունը վկայում է, որ ռումինացիների 45 տոկոսը միգրացիոն ճգնաժամը կապում է սոցիալական հակամարտությունների հետ, իսկ 31 տոկոսը` կրոնական տարաձայնությունների: Հարցվածների գրեթե կեսն իրեն անվտանգ չի զգում միգրանտների ներհոսքի հետ կապված: Պատասխանողների մեծամասնությունը նաեւ հանդես է եկել Եվրամիության անդամ երկրների համար փախստականների քվոտաների դեմ, իսկ կեսից ավելի կարծում է, որ վերաբնակիչներին պետք է տեղավորել հատուկ ճամբարներում:
Միգրացիայի գլխավոր տեսչության Ապաստանի տրամադրման եւ ինտեգրացիայի վարչության տվյալներով, մինչ այժմ Ռումինիայում ապաստան խնդրողների տարեկան 1,2-1,3 հազար դիմում է գրանցվում:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են «Միգրացիոն ճգնաժամի արդյունքները եվրոպական եւ ազգային հեռանկարում» սեմինարին, որն անցկացվել է ուրբաթ Ռումինիայում Եվրախորհրդարանի գրասենյակում:





























