Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակելով նախօրեին մեկնարկած գործընթացը՝ ընթանում են զոհվածների մարմինների հայտնաբերման եւ դուրսբերման աշխատանքները։

NEWS.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ, պայմանավորվածության համաձայն, ժամը 15։00-ից  18։00-ն կողմերը դադարեցնելու են ցանկացած մարտական գործողություն։

Աշխատանքներն ընթանում են ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ աջակցությամբ։