Թայլանդի հյուսիս-արեւելքում ավտովթարի հետեւանքով  20 մարդ է տուժել: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ նրանց թվում օտարերկրյա քաղաքացիներ կան, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Վթարը տեղի է ունեցել Նուրիրամ նահանգի տարածքում: Ավտոբուսի վարորդը, որը Պատտայայից ուղեւորվում էր հյուսիսային Մուկդահան նահանգ, կորցրել է կառավարումը:  Դրա հետեւանքով փոխադրամիջոցը, որում   40 մարդ է եղել, դուրս է թռել ճանապարհից եւ շրջվել է: 

Տուժածներին հասցրել են հիվանդանոց: Նրանց մեծամասնությունը Թայլանդի քաղաքացիներ են: