ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխություններ նախատեսված չեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ (ֆոտոռեպորտաժ)

Անդրադառնալով հարցին, թե պլանավորվում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից հանել Թուրքիային, ամերիկացի դիվանագետը հիշեցրեց, որ շաբաթվա սկզբին Վիեննայում կայացել է Մինսկի խմբի հանդիպումը, եւ վերջին շրջանում առաջին անգամ համատեղ, շատ խիստ հայտարարություն է ընդունվել՝ կոչ անելով շարունակել բանակցային գործընթացը, որը պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը։

«Թուրքիան միացել է այդ հայտարարությանը եւ դրել իր ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել ՄԽ բոլոր անդամների, այդ թվում՝ Թուրքիայի հետ»,- նշել է Ջեյմս Ուորլիքը։