Երկու մարմինը հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ձկնորսական նավը խորտակվել է Շոտլանդիայի Արտաքին Հեբրիդյան կղզիների մոտ, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով  Sky News-ին:

Նավում գտնված երրորդ մարդն անհետ կորած է համարվում, եւս մեկին հաջողվել է փրկվել, նշել են առափնյա պարեկությունից: 

Հաղորդվում է, որ այն  պահին, երբ նավը ահազանգ է հնչեցրել, եղանակային պայմանները համեմատաբար հանգիստ էին: 

Ուղղաթիռների ներգրավմամբ որոնողական գործողությունը   շարունակվում է: