Վանա կատուն նվաճել է համացանցը իր գունավոր աչքերի շնորհիվ: Այս ցեղատեսակի կատուների մի աչքը կապույտ է, մյուսը՝ կանաչ: Համացանցի նոր հերոսի անունը Ալոշ է, նա ապրում է Թուրքիայում:
Daily Express-ը նշում է, որ սա հավանաբար աշխարհի ամենագեղեցիկ կատուն է: Daily Mail-ն իր հերթին նշում է, որ կատուն հիպնոսացնող արտաքին ունի:
Ալոշի մոտ աչքերի հետերոքրոմիա է նկատվում. կապույտ աչքի մեջ բացակայում է մելանին պիգմենտը:




























