Ավստրալացի հետազոտողները եւ գերմանացի արտադրողները սկսել են եփել աշխարհում առաջին առանց գլյուտենի գարեջուրը: Դրա համար օգտագործվում է գարու հատուկ տեսակ՝ կեբարի, որն աճեցվում է Նոր Հարավային Ուելսի, Վիկտորիայի նահանգներում եւ Թասմանիայում: Այն տարբերվում է հորդեինի ցածր մակարդակով: Հորդեինը գլյուտենի տեսակ է, որը պարունակում են հացահատիկավոր բույսերը:
Գլյուտենը սպիտակուցների հատուկ խումբ է, որը կա ցորենի, գարու եւ տարեկանի մեջ: Շատ մարդիկ չեն կարողանում մարսել գլյուտենը: Բացի այդ, գլյուտենից խուսափում են նաեւ դիետա պահող մարդիկ:





























