Գերմանիայի Թոլենզեե գետից ոչ հեռու հնագետները գտել են բրոնզեդարյան «ամենակատաղի մարտի մասնակիցների» մասունքները, հայտնում է Daily Mail-ը: Գիտնականների խոսքով՝ իրենք գտել են 100 կմախք՝ կոտրված գանգերով եւ ջարդած ոսկորներով:

Բացի այդ, Թոլենզեեի կողքին հնագետները փայտյա զենք են հայտնաբերել, որն իր ձեւով բեյսբոլի մական է հիշեցնում: Գիտնականների գնահատմամբ՝ այդ զենքը կարող էր մարտի ժամանակ մահացու հարվածներ հասցնել:

Գիտնականները կարծում են, որ մարտը տեղի է ունեցել 3200 տարի առաջ երկու թշնամական ցեղերի միջեւ: