Օհայոյի համալսարանի աշխատակիցները պարզել են, թե ինչ 6 բաղադրիչ պետք է պարունակի ճիշտ ներողությունը: Հոգեբանները փորձ են անցկացրել 755 կամավորների շրջանում:
Հետազոտողներն ուսումնասիրել են փորձի մասնակիցների արձագանքը 1-6 բաղադրիչ պարունակող յուրաքանչյուր ներողության համար: Ներողություն խնդրողն իր ափսոսանքն է հայտնել, բացատրել է, որ ինչ-որ բան սխալ է եղել, ընդունել է իր մեղքը, զղջացել է, առաջարկել է ամեն բան ուղղել եւ ներողություն է խնդրել: Կամավորները գնահատել են բոլոր բաղադրիչները: Իսկ հետո գիտնականները դրանք դասավորել են՝ ըստ կարեւորության:
Մասնագետները պարզել են, որ հատկապես կարեւոր է պատասխանատվություն ստանձնելը, իսկ ամենաանկարեւոր բացադրիչը ներողություն խնդրելն է եղել, փոխանցում է Rosbalt-ը:





























