Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 16-ին առաքելական մեկօրյա այց է կատարում Լեսբոս կղզի: Ուղեւորությունն իրականացվում է Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով: Նրա անունից պապին կդիմավորի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:   

Կղզում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին կմիանան ուղղափառ պատրիարքներ` Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը եւ Աթենքի եւ համայն Էլադայի արքեպիսկոպոս Իերոնիմ  II-ը, նրանք միասին ավտոբուսով կուղեւորվեն փախստականների Մորիա ճամբար, որտեղ մոտ երեք հազար մարդ է ապրում: Տեղ հասնելով` պապը կողջունի ճամբարի 150 փոքրահասակ բնակչի, իսկ հետո 250 մեծահասակի, որոնք կհավաքվեն ժամանողների գրանցման համար օգտագործվող մեծ վրանում: 

Ութ փախստականի հետ ճաշից հետո Ֆրանցիսկոս պապը կուղեւորվի Միտիլենի նավահանգիստ, որտեղ կհանդիպի քաղաքացիների եւ կաթոլիկական փոքրիկ համայնքի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ակնկալվում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Կոստանդնուպոլսի պատրիարքության եւ Էլադայի ուղղափառ եկեղեցու առաջնորդները համատեղ հռչակագիր կստորագրեն մարդասիրական ոլորտում էկումենիկ պարտավորությունների մասին: