Եվրախորհրդարանը մտադիր է 2018-ից արգելք դնել Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերում առանց ծնողների համաձայնության 16 տարին չլրացած անձանց գրանցման վրա, գրում է Financial Times-ը։

eMarketer վերլուծական ընկերության հետազոտությունների համաձայն՝ 11 տարին չլրացած յուրաքանչյուր 5-րդ երեխա Facebook-ում իր էջն ունի, թեպետ սոցիալական ցանցի կանոնները պահանջում են, որ օգտատերը առնվազն 13 տարեկան լինի։

Պարբերականի տեղեկություններով՝ ընկերությունները պետք է գրանցման համար ծնողների համաձայնությունը ստանալու միջոց մշակեն կամ արգելափակեն նրանց մուտքը։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես են իրականացվելու նորամուծությունները։ Ընթացակարգը խախտած ընկերությունները կտուգանվեն համաշխարհային շրջանառության 4 տոկոսի չափով։