Քուվեյթը նավթագործների գործադուլի ավարտից մի քանի օր անց նավթի արդյունահանումն ավելացրել է մինչեւ  2,9 մլն բարել, հայտնում է   «Ինտերֆաքսը»

Նշվում է, որ նավթային եւ նավթաքիմիական արդյունաբերության աշխատողները վերականգնել են երկրի իշխանությունների հետ բանակցությունները աշխատավարձի վճարման համակարգի բարեփոխման պայմաններում արտոնությունների վերաբերյալ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նավթագործների արհմիությունը հայտնել է Քուվեյթում նավթային  եւ գազային օբյեկտների աշխատողների գործադուլի դադարեցման մասին: Բողոքի հետեւանքով Քուվեյթում նավթի արդյունահանումը կրճատվել է   60 տոկոսով:

Նավթագործների դժգոհության պատճառ են դարձել իշխանությունների` աշխատավարձերի եւ սոցփաթեթի կրճատման պլանները: Բողոքին մի քանի հազար մարդ է մասնակցել: