Մեքսիկացի հայտնի նարկոբարոն Հոակին «Էլ Չապո» Գուսմանին տեղափոխել են ԱՄՆ-ի հետ սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաքի բանտը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Պատճառն այն է, որ Մեխիկո նահանգի «Ալտիպլանո» բանտում, որտեղ նա պահվում էր, վերանորոգում է սկսվել:

2015 թվականի հուլիսի 12-ին Գուսմանին հաջողվել էր «Ալտիպլանո»-ից փախուստի դիմել: Նարկոբարոնին կրկին բռնել են այս տարվա հունվարի 8-ին: