Իտալիայի մայրաքաղաք Հռոմի ծայրամասում շենքերից մեկում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պայթյունի եւ դրա արդյունքում եռահարկ շենքի մասնակի փլուզման պատճառների մասին առայժմ հստակ տվյալներ չկան: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքի վայրում շուրջ մեկ տասնյակ հրշեջ հաշվարկներ են աշխատում: Նրանք փլատակների տակ մնացած մարդկանց են որոնում: Ենթադրվում է, որ շենքում գազի բալոն է պայթել: Շենքի բնակիչները տարհանվել են:
Հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա մի կին, որը լուրջ գանգ-ուղեղային վնասվածք ունի: Երեք տղամարդ էլ Հռոմի տարբեր հիվանդանոցներում են, նրանցից երկուսի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:




























