Կանադական Ալբերտա նահանգում անտառային հրդեհի մակերեսը կրկնապատկվել է՝ հասնելով գրեթե 494 հազար հեկտարի: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հրդեհը սպառնում է նաեւ հարեւան Սասկաչեւան նահանգին:

Շոգ, չորային եղանակի պատճառով Ալբերտա նահանգի անտառներում խոշոր հրդեհը բռնկվել է անցյալ կիրակի: Իշխանությունները մի քանի շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել:

Ամենաշատը տուժել է Ֆորտ ՄըքՄյուրեյ քաղաքը. այստեղ 1600 տուն է ոչնչացել: Հրդեհի դեմ պայքարում են 500 հրշեջներ, 15 ուղղաթիռներ եւ 14 լիցքավորող օդանավեր: