Չինաստանի հարավ-արեւելյան Ֆուցզյան նահանգում սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը հասել է 41-ի: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր 34 անհետ կորածի եւ 8 փրկվածի մասին:
Դեպքը տեղի է ունեցել Սանմին քաղաքում, շինարարության հրապարակում: Սողանքը ծածկել է հանրակացարանը, որտեղ ապրել են շինարարները: Փրկարարների խոսքով, սողանքի պատճառը, հավանաբար, հորդառատ անձրեւներն են:
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հանձնարարել է առավելագույն ջանքեր գործադրել՝ անհետ կորածներին գտնելու եւ տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:




























