Պակիստանի հարավային Կարաչի քաղաքում նռնակի պայթյունի հետեւանքով առնվազն 12 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Երկու զինյալներ նռնակ են նետել ռեստորանում եւ փախուստի դիմել: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ահաբեկչական որեւէ խմբավորում դեռեւս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: