ԱՄՆ Յուտայի նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում գնացքը ռելսերից դուրս է եկել: Միջադեպի հետեւանքով տուժել է 4 մարդ, հայտնում է Salt Lake Tribune-ը՝ վկայակոչելով տրանսպորտային ծառայության ներկայացուցիչ Ռեմի Բարրոնին:

Միջադեպը տեղի է ունեցել թեք ոլորապտույտի վրա, որը խորհուրդ են տալիս անցնել 40 կմ/ժ արագությամբ:

Երթեւեկությունը ճանապարհին դադարեցվել է: Երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Նրանք հոսպիտալացվել են:

Միջադեպի պատճառները պարզվում են: