Բենջիամին Միդդենդորֆը՝ Ֆլորիդայից մեղադրվում է չիզբուրգերի պատճառով սկսված վիճաբանության ժամանակ իր ավագ եղբոր սպանելու մեջ, հայտնում է Sky News–ը:
«Ես պատահաբար կրակել ու սպանել եմ եղբորս: Մենք վիճել ենք, ես վերցրել եմ ատրճանակը ու սպանել նրան: Աստված իմ: Այնքան եմ զղջում»,- հայտնել է ամերիկացին, զանգահարելով 911:
Նշում են, որ ձայնագրության մեջ լսվում էր մի կնոջ ձայն, որն ասում էր. «Ես հույս ունեմ, որ դու բանտ կնստես»:
Ոստիկանությունում պարզաբանել են, որ եղբայրների միջեւ վեճը տեղի է ունեցել չիզբուրգերի պատճառով:



























