Առնվազն ինը մարդ զոհվել է եւ 20-ը տուժել է Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգում ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Հաղորդվում է, որ մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է երթուղային ավտոբուսին: 

«Ութ մարդ տեղում զոհվել է, այդ թվում` նորածին եւ չորս կին, եւս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը: 

Եվս 20 մարդ հասցվել է Արապպեկկոտտայ քաղաքի հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:   

Ավելի վաղ` երկուշաբթի հաղորդվել էր, որ առնվազն յոթ մարդ զոհվել է, եւս  30-ը տուժել է Հնդկաստանի արեւելքում ավտաբուսի մասնակցությամբ  վթարից: