Ամերիկյան Օքլահոմա նահանգում մայիսի 9-ին մի քանի մրրկահողմերի հետեւանքով առնվազն երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ շրջանի արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Հարվին Բադ Ռեմմինգի խոսքով, նահանգի մայրաքաղաքից ոչ հեռու գտել են շուրջ 70 տարեկան մի տղամարդու մարմին: Իշխանությունները հաստատել են նաեւ մեկ այլ տղամարդու մահը, որի մարմինը գտել են Ջոնսթոն օկրուգում:

Fox News հեռուստաալիքը հայտնում է, որ շուրջ 41 մլն ամերիկացիներ գտնվում են փոթորկային եղանակի ռիսկի գոտում: Օդերեւութաբանների կանխատեսումներով, հաջորդ խոշոր տոռնադոն կարող է շուտով լինել Նեբրասկա նահանգում, որը գտնվում է Օքլահոմայից հյուսիս: