Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերային, որը հայտնի է Կարճլիկ մականունով, մինչեւ տարեվերջ կարտահանձնեն ԱՄՆ, փոխանցում է AFP-ն։

ԱՄՆ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ ակնկալվում է, որ նրան կարտահանձնեն մինչեւ տարեվերջ։

Ավելի վաղ Մեքսիկայի դաշնային դատավորների խորհուրդը հաստատել էր, որ Մեքսիկայի դատարանը հավանություն է տվել Կարճլիկի արտահանձնմանը։

Հիշեցնենք, որ «Սինալոա» թմրակարտելի առաջնորդը երրորդ անգամ ձերբակալվել էր այս տարվա հունվարին։