Ճապոնիայում 2 շաբաթվա ընթացքում առնվազն 569 մարդ է հոսպիտալացվել ջերմային հարվածների պատճառով։ Տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել են երկրի հրշեջ ծառայությունից, որն իրականցնում է նաեւ ԱԻՆ եւ շտապ օգնության ծառայության գործառույթները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության տեղեկություններով՝ շոգից տուժածների մոտ 40 տոկոսը տարեցներ են։

Նշենք, որ Ճապոնիայում ապրիլի վերջին եւ մայիսի սկզբին անսովոր շոգ եղանակ է հաստատվել։ Ջերմաստիճանի սնդիկի սյունը 30 աստիճան Ցելսիուսից բարձր է։

Օդերեւութաբաններն այս տարի Ճապոնիայում շոգ ամառ են կանխատեսում Էլ Նինյո եւ Լա Նինյա երեւույթների պատճառով։