ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը փոխել է ԱՄՆ պետական պարտքի կրճատման հարցում իր դիրքորոշումը եւ պաշտպանել է դոլարի փոխարժեքի թուլացումը։ Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ը։
Թրամփի կարծիքով անհրաժեշտ է թուլացնել դոլարի փոխարժեքը եւ դեֆոլտից խուսափելու համար մտածել տպվող թղթադրամի քանակի մասին։ Նա վստահ է, որ ցածր փոխարժեքը կօգնի արտադրությանն ու արտահանողներին։
«Եթե դոլարի փոխարժեքը բարձրանա, ինչ-որ պահի դա այնքան էլ լավ չի լինի»,- ասել է միլիարդատերը։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ 19 տրլն դոլար պարտքի ապագայի շուրջ երկարաժամկետ բանակցությունների մասին իր կոչը չի նշանակում հրաժարվել վճարումներից։ Նրա խոսքով՝ արժեթղթերը «բացարձակ սուրբ» է եւ վճարումներից հրաժարվելը բացարձակապես անթույլատրելի է։
Պետական պարտքի խնդիրը Թրամփն առաջարկում է լուծել բարձր տոկոսադրույքներով պարտատոմսեր գնելով։





























