Մյունխենի շրջանի երկաթգծային կայարանում դանակով զինված իսլամիստի հարձակման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Bayerische Rundfunk–ը:

Ռադիոկայանի տվյալներով, վիրավորում է ստացել չորս մարդ, նրանցից մեկը, որի վիճակը ծանր էին գնահատում, մահացել է հիվանդանոցում:

Ավելի վաղ Վերին Բավարիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայելա Գրոբը հայտնել էր, որ անհայտ անձը առավոտյան մոտավորապես 4:50-ին Գրաֆինգ կայարանում դանակով վիրավորել է հինգ մարդու:

Կասկածյալը ձերբակալված է, նրա ինքնությունը պարզվում է: