Սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալ դավադրության տեսություններին։ Այս մասին հայտնել են ամերիկացի հոգեբանները, որոնք հարցում են անցկացրել 420 կամավորների՝ 225 կանանց եւ 195 տղամարդկանց շրջանում։
Փորձի մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են դավադրության տարբեր տեսությունների, օրինակ, Լուսնի վրա մարդկանց բնակեցնելու կամ Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին ճշմարտացիությունը։ Պարզվել է, որ մարդիկ, որոնք ավելի շատ են հավատում դավադրության տեսություններին, վերջին կես տարում սթրեսի են ենթարկվել։
Կանայք եւ տղամարդիկ հավասարապես հաճախ են հավատում դավադրության տեսություններին։ Երիտասարդները նման տեսություններն ավելի ճշմարտանման են համարում, հայտնում էMED Daily-ն։




























